Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 606-րդ հոդվածը և 608-րդ հոդվածի 1-ին կետը, 617-րդ հոդվածը և Սիսիան համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 099-Ա որոշումն ու նկատի ունենալով «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2025 թվականի օգոստոսի 14-ի դիմումը՝ որոշում եմ.
1․ ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող, Սիսիան համայնք Գորայք բնակավայր Խ․ Աբգարյան փողոց թիվ 13-3 հասցեում գտնվող 1089,33քմ մակերեսով ակումբի շենքով ծանրաբեռնված 0,43հա հողամասը, 10 տարի ժամկետով, վարձակալական հիմունքներով տրամադրել «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը և ամսական վարձավճար սահմանել 100000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գույքային իրավունքների պետական գրանցման:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակամանը հաջորդող օրվանից։