Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի թիվ 1023-Ն որոշմամբ հաստատված կարգը և 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 57-Ա որոշումն ու նկատի ունենալով Մհեր Անուշավանի Հարությունյանի դիմումը՝ որոշում եմ.
1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող, Որոտան փողոց թիվ 6/3 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ 0,004հա հողամասը և նրա վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը ինքնակամ կառուցված 40քմ արտաքին մակերեսով ավտոտնակը (ներքին մակերես՝ 35,49քմ) որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք, վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ճանաչել օրինական և 131988 (հարյուր երեսունինը հազար ինը հարյուր ութսունութ) ՀՀ դրամ արժեքով՝ (հողամասի արժեք` 40x0,00569x330000=75108 ՀՀ դրամ, ավտոտնակի արժեք՝ 40x10000x0,1422=56880 ՀՀ դրամ) ուղղակի վաճառքի միջոցով օտարել ինքնակամ շինություն իրականացրած անձ, քաղաքացի Մհեր Անուշավանի Հարությունյանին (անձ.`AL0315134, տրված՝ 27.03.2023թ., 005-ի կողմից, ծնված՝ 01․03․1964թ․):
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակամանը հաջորդող օրվանից։