Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով ու նկատի ունենալով Վարդան Վոլոդյայի Բաբայանի 2025 թվականի մայիսի 14-ի դիմումը՝ որոշում եմ.
1. Լուծել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ախլաթյան համայնքի (իրավահաջորդ Սիսիան համայնք) ի դեմս Նորայր Աղաջանյանի և քաղաքացի Վարդան Վոլոդյայի Բաբայանի (անձն․՝ AU0481439, տրված՝ 02․11․2021թ., 051-ի կողմից) միջև 2003 թվականի դեկտեմբերի 26-ին կնքված Ախլաթյան բնակավայրի վարչական տարածքում գտնվող 1,0 հա ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի վարձակալության պայմանագիրը:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։