Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերն ու նկատի ունենալով Աղվան Ավետիսի Հարությունյանի 2024 թվականի սեպտեմբերի 25-ի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաղատ բնակավայրում գտնվող անշարժ գույքը` 0.09174հա հողամասը (ծածկ.` 09-069-0010-0005), համաձայն հատակագծի, հասցեավորել և տրամադրել Շաղատ բնակավայր, 1-ին փողոց, 48 հասցեն:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գույքային իրավունքների պետական գրանցման:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։