Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և նկատի ունենալով Ծղուկ բնակավայրի վարչական ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 18-ի զեկուցագիրը, ինչպես նաև Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության բաժնի կողմից կազմված 19․12․2024 թվականի թերությունների ակտը՝ որոշում եմ.
1. Սիսիան համայնքի Ծղուկ բնակավայրի խմելու ջրի ակունքների աղտոտվածության մաքրման աշխատանքները կատարելու համար վարչական ղեկավարին տրամադրել 80լ դիզելային վառելիք։
2. Աշխատակազմի քաղաքաշինության և ֆինանսատնտեսական բաժիններին ու բնակավայրի վարչական ղեկավարին՝ տրամադրված դիզելային վառելիքի օգտագործման և կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացնել հաշվետվություն (Ակտ):
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։