Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով ու 34-րդ հոդվածով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը.
Սիսիան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 17-ի «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 16-Ա որոշման մեջ կատարել լրացումներ և որոշման 13-րդ հավելվածը լրացնել 32-րդ և 33-րդ տողերով՝
Հ/Հ
|
Հաստիքի անվանումը
|
Աշխատակիցների թվաքանակ
|
Հաստիքային միավորի քանակ
|
Պաշտոնային դրույքաչափ
|
Աշխատավարձն՝ ըստ դրույքաչափի
|
32
|
Բելառուսի տրակտորավար
|
5
|
5
|
104000
|
520000
|
33
|
Կոմբայնավար |
1 |
1 |
104000 |
104000
|
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |