Այսօր: Երկուշաբթի, 23 Մայիսի 2022թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ, 8-րդ, 9-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 8-ի N 980-Ն որոշումն ու  նկատի ունենալով համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը և Ռաֆիկ Միշայի Ստեփանյանի 2022 թվականի հունվարի 1-ի դիմումը, 

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի գլխավոր հատակագծին համապատասխան` Սիսիան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 10 հասցեում գտնվող 0.31հա հողամասից բանակավայրերի հողեր կատեգորիա այլ հողեր գործառնական նշանակությամբ 0.1421հա, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական հողեր կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակությամբ 0.1576հա և արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական հողեր կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակությամբ 0.0316հա հողամասերը փոխադրել բնակավայրերի հողեր կատեգորիա՝ բնակելի կառուցապատման հողեր գործառնական նշանակությամբ:

2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԻՄՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.07 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner