Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասով, 1. Սիսիանի համայնքի ղեկավար Արմեն Բենյամինի Հակոբջանյանի կողմից համայնքի բնակիչներին տրվող երդում.
«Ստանձնելով Սիսիանի համայնքի ղեկավարի պաշտոնը` երդվում եմ.
Համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների:
Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին»:
2. Բնակիչներին տրված երդմամբ Սիսիանի համայնքի ղեկավար Արմեն Բենյամինի Հակոբջանյանը համարվում է լիազորությունները ստանձնած: |