Այսօր: Չորեքշաբթի, 4 Հունիսի 2025թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 162
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 516-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մայիսի 2025 թվականի N 516-Ա

ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍՄՍՀ-ԳՀԱՇՁԲ-25/2 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՍԻՍԻԱՆ ՔԱՂԱՔԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԳԾԱՆՇՄԱՆ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով ու նկատի ունենալով «ՍՄՍՀ-ԳՀԱՇՁԲ-25/2» ծածկագրով գնումների պատասխանատու ստորաբաժանումների 2025 թվականի մայիսի 30-ի թիվ 1 արձանագրությունը՝ որոշում եմ. 

1. «ՍՄՍՀ-ԳՀԱՇՁԲ-25/2» ծածկագրով գնումներ կատարելու նպատակով ստեղծել գնահատող հանձնաժողով հետևյալ կազմով.

1) Վ․ Խաչատրյան - համայնքի ղեկավարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ,

2) Հ․ Ստեփանյան-աշխատակազմի քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետ, հանձնաժողովի անդամ,

3) Ն. Հովսեփյան - աշխատակազմի քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետ, հանձնաժողովի անդամ, 

4) Ա. Խալաթյան - աշխատակազմի քաղաքաշինության բաժնի առաջատար մասնագետ, հանձնաժողովի անդամ, 

5) Լ․ Կոստանյան -աշխատակազմի քաղաքաշինության բաժնի առաջատար մասնագետ, հանձնաժողովի անդամ։

2. Գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել ֆինանսատնտեսական բաժնի գլխավոր մասնագետ Ա․ Հակոբյանին:

3. Գնահատող հանձնաժողովի առաջին նիստը հրավիրել 2025 թվականի հունիսի 9-ին, ժամը 15:00-ին:

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner