Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ կետով և «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ու նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության Սնանկության դատարանի 2022 թվականի հունիսի 06-ի թիվ ՍնԴ/0675/04/20 որոշումը, «Դաստակերտի բուժտեխնիկայի գործարան» ԲԲԸ-ի պարտավորությունների կատարումն ապահովելու համար սնանկության գործով կառավարիչ՝ Ա․ Ադամյանի կողմից սույն թվականի նոյեմբերի 27-ին ժամը 15։00-ին կազմակերպված մրցույթի արձանագրությունը, Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ/իրավաբան/ Սուսաննա Սահակյանի 2024 թվականի նոյեմբերի 29-ի զեկուցագիրը և Սիսիան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 110-Ն որոշումը՝ որոշում եմ.
1. Լոտ 3-ով աճուրդի դրված «Դաստակերտի բուժտեխնիկայի գործարան» ԲԲԸ-ի պարտավորությունների կատարումն ապահովելու համար Պարտապանի և/կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Սյունիքի մարզ, ք․ Սիսիան, Շիրվանզադե փողոց 6 հասցեում գտնվող հանրակացարանը ձեռքբերելու համար վճարել՝
1) 20441360 (քսան միլիոն չորս հարյուր քառասունմեկ հազար երեք հարյուր վաթսուն) ՀՀ դրամ, որպես գույքի աճուրդային վերջնական գին /«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ, հաշիվ` 1150005955675600/.
2) 848721 (ութ հարյուր քառասունութ հազար յոթ հարյուր քսանմեկ) ՀՀ դրամ, որպես վերոնշյալ աճուրդով ձեռք բերված գույքի կադաստրային արժեքի պարտք /«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ, հաշիվ` 1150005955675600/։
2. Հանձնարարել աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնին՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից։