Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և նկատի ունենալով Աշոտավան բնակավայրի վարչական ղեկավարի 2024 թվականի նոյեմբերի 20-ի զեկուցագիրը, ինչպես նաև Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության բաժնի կողմից կազմված 06․12․2024 թվականի թերությունների ակտը՝ որոշում եմ.
1. Սիսիան համայնքի Սիսիան-Աշոտավան-Արևիս ճանապարհի քանդված հատվածների փոսալցման աշխատանքները կատարելու համար վարչական ղեկավարին տրամադրել 230լ դիզելային վառելիք։
2. Աշխատակազմի քաղաքաշինության և ֆինանսատնտեսական բաժիններին ու բնակավայրի վարչական ղեկավարին՝ տրամադրված դիզելային վառելիքի օգտագործման և կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացնել հաշվետվություն (Ակտ):
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։