Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 62-րդ և 64-րդ կետերն ու նկատի ունենալով Սպարտակ Գրիշայի Ստեփանյանի 2025 թվականի հուլիսի 10-ի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Հացավան բնակավայրի 2-րդ փողոց, թիվ 1 հասցեում գտնվող անշարժ գույքը` 0.3հա հողամասը (վկ.` 2731610) ու նրա վրա կառուցված շինությունները վերահասցեավորել և տրամադրել Հացավան բնակավայր, 1-ին փողոց, 39 բնակելի տուն հասցեն:
2. Սույն որոշումը ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական իրազեկմանը հաջորդող օրվանից։