Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերն ու նկատի ունենալով Բագրատ Վոլոդյաի Ստեփանյանի 2024 թվականի նոյեմբերի 26-ի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաղատ բնակավայրի 11-րդ փողոց, 5-րդ շենքում գտնվող անշարժ գույքը՝ (վկ․՝ 1806918) բազմաբնակարան բնակելի շենքից 83,0 քմ բնակարանը, հասցեավորել և տրամադրել Շաղատ բնակավայր, 11-րդ փողոց 5-րդ շենք թիվ 1 հասցեն:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գույքային իրավունքների պետական գրանցման:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։