Այսօր: Ուրբաթ, 21 Հունիսի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 120
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 056-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 մայիսի 2024 թվականի N 056-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 99-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 83-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ու «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը.

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 99-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «եկամուտների գծով` 2671586.1 հազար դրամ» բառերը փոխարինել «եկամուտների գծով` 2683256.4 հազար դրամ» բառերով․

2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ծախսերի գծով` 3550878.6 հազար դրամ» բառերը փոխարինել «ծախսերի գծով` 3562548.9 հազար դրամ» բառերով․

3) որոշման 2-րդ կետի 1-ին հատվածում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելված 1-ի․

4) որոշման 3-րդ կետի 2-րդ  հատվածում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելված 2-ի․

5) որոշման 4-րդ կետի 3-րդ հատվածում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելված 3-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Կողմ -12

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՇՈՏ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀՈՎՍԵՓ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՆԻԿ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՀՐԱՉՅԱ

ԹԱՄՐԱԶՈՎԱ ԲԵԼԼԱ

ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՅԱԶՈՒԼՅԱՆ ՆԱԽՇՈՒՆ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(480.45 Կբ) Եզրակացություն
(798.76 Կբ) Հիմնավորում
(130.00 Կբ) հավելվածներ
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner