|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 հունվարի 2023 թվականի N 058-Ա |
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՄԵՐԻ ԻՇԽԱՆՅԱՆԻՆ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՈՒ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ու նկատի ունենալով անհատ ձեռնարկատեր Մերի Իշխանյանի հայտը՝ որոշում եմ. 1. Բավարարել Սիսիան քաղաքի Խանջյան - Նար-Դոսի Խաչմերուկի հարևանությամբ գործող Ա/Ձ Մերի Իշխանյանի 2023 թվականի համար ներկայացրած հայտը` ոգելից խմիչքների ու ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն ստանալու մասին՝ եռամսյակային 30․000 ՀՀ դրամ վճարով։
2. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնին՝ 3 օրվա ընթացքում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվություն: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|