Այսօր: Կիրակի, 16 Նոյեմբերի 2025թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 70
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 919-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am, sisian.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 նոյեմբերի 2025 թվականի N 919-Ա

ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԻՍԻԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԻՍԻԱՆ-ՇԱՔԻ ԽՃՈՒՂԻ 5/1 ՀԱՍՑԵՈՒՄ ՍՈՆՅԱ ՍՐԱՊՅՈՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետով և նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը և 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշումը, հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից տրված հաշվառման(չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը /ծածկագիր 2023JMR83W/ և հաշվի առնելով Սոնյա Սրապյոնի Ստեփանյանի դիմումը՝ որոշում եմ․

1.Սիսիան քաղաքի Սիսիան-Շաքի խճուղի 5/1 հողամաս հասցեի Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում չգտնվող, քաղաքաշինական նորմերին չհակասող և սերվիտուտ չառաջացնող բնակավայրերի բնակելի կառուցապատման գոտում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,0975հա հողամասի վրա Սոնյա Սրապյոնի Ստեփանյանի կողմից ինքնակամ կառուցված 34,28քմ արտաքին մակերեսով շվաքարանը (ներքին մակերես՝ 29,5քմ), 5,1959քմ  արտաքին մակերեսով զուգարանը (ներքին մակերես՝ 2,2քմ), 9,33քմ արտաքին մակերեսով մառանը (ներքին մակերես՝ 7,0քմ), 34,1325քմ արտաքին մակերեսով ավտոտնակը (ներքին մակերես՝ 29,6քմ), 1,9քմ արտաքին մակերեսով պարիսպը (ներքին մակերես՝ 1,9քմ)ճանաչել օրինական և համարել համայնքային սեփականություն:

2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գույքային իրավունքների պետական գրանցման:

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակամանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am, sisian.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner