Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով ու 34-րդ հոդվածի պահանջներով՝ որոշում եմ.
1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի 2025 թվականի հունվարի 21-ի «Սիսիան համայնքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա ինքնակամ կառուցված շինությունն օրինական ճանաչելու և համայնքային սեփականություն համարելու մասին» թիվ 072-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման հիմքում «912-Ն որոշումը» բառերից հետո լրացնել «հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը /ծածակագիր 2023S486WM/ և հաշվի առնելով Նվեր Պարգևի Ամիրյանի դիմումը» բառերով․
2) որոշման 1-ին կետի «հողամասի վրա» բառերից հետո լրացնել «Նվեր Պարգևի Ամիրյանի կողմից» բառերով։
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գույքային իրավունքների պետական գրանցման:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։