Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով ու նկատի ունենալով «ՍՄՍՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/19» ծածկագրով գնումների պատասխանատու ստորաբաժանումների 2025 հոկտեմբերի 15-ի թիվ 1 արձանագրությունը՝ որոշում եմ.
1. «ՍՄՍՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/19» ծածկագրով գնումներ կատարելու նպատակով ստեղծել գնահատող հանձնաժողով հետևյալ կազմով.
1) Վ․ Խաչատրյան - համայնքի ղեկավարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ,
2) Ա․ Խալաթյան - աշխատակազմի քաղաքաշինության բաժնի առաջատար մասնագետ, հանձնաժողովի անդամ,
3) Է․ Միքայելյան - աշխատակազմի քաղաքաշինության բաժնի առաջատար մասնագետ, հանձնաժողովի անդամ,
4) Կ․ Առաքելյան - աշխատակազմի քաղաքաշինության բաժնի առաջատար մասնագետ, հանձնաժողովի անդամ,
5) Ս․ Մաթևոսյան - աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի առաջատար մասնագետ, հանձնաժողովի անդամ:
2. Գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի առաջատար մասնագետի ժ/պ Լիլի Պողոսյանին:
3. Գնահատող հանձնաժողովի առաջին նիստը հրավիրել 2025 թվականի հոկտեմբերի 16-ին՝ ժամը 15:00-ին։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։