Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 624-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասով, նկատի ունենալով պայմանագրում նշված 16-րդ կետը և Գագիկ Ստեփանի Խաչատրյանի 2024 թվականի օգոստոսի 28-ի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկը. 1. Երկարաձգել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի (նախկինում Աղիտու համայնք) և Գագիկ Ստեփանի Խաչատրյանի Աղիտու բնակավայրի վարչական տարածքում գտնվող 25հա (վկ․՝ 0054440), 2,1հա (վկ․՝ 0054442) և 59,9հա (վկ․՝ 0054439) գյուղատնտեսական նշանակության վարելահողերի վերաբերյալ 2004 թվականի մարտի 15-ին կնքված վարձակալության պայմանագիրը և վարձակալության պայմանագրի նոր ժամկետ սահմանել մինչև 2034 թվականի սեպտեմբերի 13-ը:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |