Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 99-Ն որոշման 8-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը՝ որոշում եմ․
1. Վարչական բյուջեի ծախսային մասի 01-րդ բաժնի 1-ին խմբի 1-ին դասի (Օրենսդիր և գործ. մարմիններ, պետ. կառավարում /01.1.1/) 4251 (ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ՆՈՐՈԳՈՒՄ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄ) հոդվածը նվազեցնել 252000 (երկու հարյուր հիսուներկու հազար) ՀՀ դրամով և վերաբաշխել նույն ծրագրի 4234 (ՏԵՂԱԿԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ) հոդվածին՝ 252000 (երկու հարյուր հիսուներկու հազար) ՀՀ դրամով՝ Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի կարիքների համար տպագրման և հրապարակման ծառայություններ ձեռքբերելու համար։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական իրազեկմանը հաջորդող օրվանից։