Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով ու 3-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի թիվ 1023-Ն որոշմամբ հաստատված կարգը և 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշումն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, 1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող Սիսիան քաղաքի Ա․Խանջյան փողոց թիվ 1/19 հասցեում գտնվող 15,1քմ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն ուղղակի վաճառքի միջոցով 0,00569x15․1x330000=28354 (քսանութ հազար երեք հարյուր հիսունչորս) ՀՀ դրամ կադաստրային արժեքով օտարել Արթուր Վոլոդիայի Սուքիասյանին (անձ․՝ AU0422911, տրված 19․08․2021թ, 051 կողմից):
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |