Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասով ու 91-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հիմք ընդունելով Սիսիան համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 14-ի թիվ 014-Ա որոշումն ու նկատի ունենալով Սիսիան համայնքի վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի մրցութային հանձնաժողովի 2025 թվականի հուլիսի 01-ի թիվ 07 արձանագրությունը՝ որոշում եմ.
1. Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող Բռնակոթ բնակավայրի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության անջրդի 3-րդ խմբի 1․5638հա վարելահողը (վկ.՝ N 1983209, ծածկ.՝ 09-023-0221-0078)՝ տարեկան 7819 (յոթ հազար ութ հարյուր տասնինը) ՀՀ դրամ վարձավճարով, 25 տարի ժամկետով, վարձակալությամբ տրամադրել քաղաքացի Արարատ Վլադիկի Գևորգյանին (անձնագիր՝ AL0638586, տրված՝ 21.02.2024թ., 051-ի կողմից) գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման նպատակով:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գույքային իրավունքների պետական գրանցման:
3. Վարելահողի վարձակալության տրամադրման պայմանագրի պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարել վարձակալի սեփական միջոցների հաշվին:
4. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող գործառույթների իրականացումը:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։