Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով ու նկատի ունենալով «ՍՄՍՀ-ԳՀԾՁԲ-25/7» ծածկագրով գնումների պատասխանատու ստորաբաժանումների 2025 թվականի հունվարի 10-ի թիվ 1 արձանագրությունը՝ որոշում եմ.
1.«ՍՄՍՀ-ԳՀԾՁԲ-25/7» ծածկագրով գնումներ կատարելու նպատակով ստեղծել գնահատող հանձնաժողով հետևյալ կազմով.
1) Վ․ Խաչատրյան - համայնքի ղեկավարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ,
2) Ա․ Խաչատրյան - աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ, հանձնաժողովի անդամ,
4) Ն. Հովսեփյան - աշխատակազմի քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետ, հանձնաժողովի անդամ,
4) Է․ Միքայելյան - աշխատակազմի քաղաքաշինության բաժնի առաջատար մասնագետ, հանձնաժողովի անդամ,
5) Ա․ Խալաթյան - աշխատակազմի քաղաքաշինության բաժնի առաջատար մասնագետ, հանձնաժողովի անդամ:
2. Գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել ֆինանսատնտեսական բաժնի առաջատար մասնագետ Տ․ Խաչատրյանին:
3. Գնահատող հանձնաժողովի առաջին նիստը հրավիրել 2025 թվականի հունվարի 16-ին, ժամը 15:00-ին:
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակաման օրվանից։