Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով ու նկատի ունենալով Վարդան Վոլոդյայի Բաբայանի դիմումը՝ որոշում եմ.
1. Լուծել Սիսիան համայնքի (նախկին Սիսիանի քաղաքային համայնք) և Վարդան Վոլոդյայի Բաբայանի միջև 2008 թվականի սեպտեմբերի 30-ին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիրը:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։