Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերը՝ որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Հ․ Ազոյան փողոցում գտնվող անշարժ գույքը` 0.00366հա հողամասը կադաստրային թաղամաս(09-006-0239)-ից և նրա վրա կառուցված շինությունը, համաձայն հատակագծի, հասցեավորել և տրամադրել ք. Սիսիան, Հ․ Ազոյան փողոց, 4/54 հասցեն:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գույքային իրավունքների պետական գրանցման:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։