Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի թիվ 1023-Ն որոշմամբ հաստատված կարգը և 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 57-Ա որոշումն ու նկատի ունենալով Մարգարիտ Մակեդոնի Քարամյանի դիմումը՝ որոշում եմ.
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող, Չարենցի փողոց թիվ 28 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ 0,002հա հողամասը և նրա վրա Մարգարիտ Մակեդոնի Քարամյանի կողմից ինքնակամ կառուցված, համայնքային սեփականություն գրանցված 20քմ արտաքին մակերեսով ավտոտնակը (ներքին մակերես՝ 16,24քմ), որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ճանաչել օրինական և 65994 (վաթսունհինգ հազար ինը հարյուր իննսունչորս) ՀՀ դրամ արժեքով՝ (հողամասի արժեք` 20x330000x0,00569=37554 ՀՀ դրամ, ավտոտնակի արժեք՝ 20x10000x0,1422=28440 ՀՀ դրամ) ուղղակի վաճառքի միջոցով օտարել ինքնակամ շինություն իրականացրած անձ, քաղաքացի Մարգարիտ Մակեդոնի Քարամյանին (անձ․՝ AR0494650 տրված՝ 27.10.2017թ., 051-ի կողմից, ծնված՝ 10․12․1965թ․):
2. Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Մարգարիտ Մակեդոնի Քարամյանին պատշաճ իրազեկման օրվան հաջորդող օրվանից: