Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշման 9-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետը, ինչպես նաև Սիսիան համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2023 թվականի սեպտեմբերի 25-ի եզրակացությունը՝ որոշում եմ.
1. Նունիկ Նելսոնի Աղաջանյանի /ծնված՝ 21.04.2017թ., ծննդյան վկայական՝ ԱԲ 560864/ նկատմամբ խնամակալ նշանակել Մարետա Գեղամի Աղաջանյանին /ծնված՝ 08.07.1990թ., անձնագիր՝ AR0510487, տրված՝ 15.11.2017թ. 051-ի կողմից/:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի 2019 թվականի փետրվարի 14-ի «Նունիկ Նելսոն Աղաջանյանի նկատմամբ Զարուհի Ռազմիկի Աղաջանյանին խնամակալ նշանակելու մասին» թիվ 187-Ա որոշումը:
3. Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: