2020 թվականի փետրվարի 24-ին՝ ժամը 11:00-ին, Սիսիանի համայնքապետարանի դահլիճում կկայանա հանրային բաց լսումներ 2019թ. տարեկան բյուջեի և համայնքի զարգացման ծրագրերի կատարման վերաբերյալ: Հանրային լսումները հնարավորություն են տալիս առավել թափանցիկ ու բնակչության համար հասանելի և վերահսկելի դարձնել համայնքապետարանի գործունեությունը:
Համայնքում իրականացվող գործընթացներին իրազեկ լինելու համար ակտիվորեն մասնակցեք տեղական ինքնակառավարմանը:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ - 2019թ. համայնքի բյուջեի կատարման վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ Sisian.am կայքի «Համայնքի բյուջե - Կատարողական - Եկամուտների կատարողական - Ծախսերի կատարողական» բաժիններից: