Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 99-Ն որոշման 8-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը՝ որոշում եմ․
1. Վարչական բյուջեի ծախսային մասի 01-րդ բաժնի 3-ին խմբի 1-ին դասի (Աշխատակազմի գծով ընդհ. բնույթի ծառ. /01.3.1/) 4221 (ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐ) հոդվածը նվազեցնել 5000 (հինգ հազար) ՀՀ դրամով և վերաբաշխել նույն ծրագրի 4214 (ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ) հոդվածին՝ 5000 (հինգ հազար) ՀՀ դրամով՝ Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի կարիքների համար կապի ծառայություններ ձեռքբերելու համար, ինչպես նաև 08-րդ բաժնի 6-ին խմբի 1-ին դասի (Հանգիստ,մշակույթ և կրոն /08.6.1/) 4237 (ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ) հոդվածը նվազեցնել 600000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամով և վերաբաշխել նույն ծրագրի 4269 (ՀԱՏՈՒԿ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ) հոդվածին՝ 600000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամով՝ Սիսիան համայնքի կարիքների համար ամանորյա փաթեթներ ձեռքբերելու համար։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական իրազեկմանը հաջորդող օրվանից։