Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ մասի 124-րդ կետով և նկատի ունենալով Գագիկ Խոսրովյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել քաղաքացի Գագիկ Խոսրովյանի դիմումը «Երկհարկանի բնակելի տան ընդլայնման» համար 2023 թվականի հուլիսի 31-ին տրված թիվ 19 շինարարության թույլտվությամբ սահմանված շինարարության տևողության ժամկետի երկարացման վերաբերյալ և տալ շինարարության թույլտվություն:
2. Աշխատակազմի քաղաքաշինության բաժնին` իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։