Այսօր: Կիրակի, 16 Նոյեմբերի 2025թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 70
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 926-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am, sisian.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 նոյեմբերի 2025 թվականի N 926-Ա

ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍՄՍՀ-ԷԱՃԱՊՁԲ-26/1 ԾԱԾԿԱԳՐՈՎ «ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով ու նկատի ունենալով «ՍՄՍՀ-ԷԱՃԱՊՁԲ-26/1» ծածկագրով գնումների պատասխանատու ստորաբաժանման 2025 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1 արձանագրությունը՝ որոշում եմ. 

1. «ՍՄՍՀ-ԷԱՃԱՊՁԲ-26/1» ծածկագրով գնումներ կատարելու նպատակով ստեղծել գնահատող հանձնաժողով հետևյալ կազմով.

1) Գ․Միրաբյան- «Սիսիան համայնքի թիվ 3 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի հաշվապահ, հանձնաժողովի նախագահ,

2) Կ․Գյաջունց-«Սիսիան համայնքի թիվ 4 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի հաշվապահ,հանձնաժողովի անդամ,

3) Ս․ Հարությունյան - «Սիսիան համայնքի թիվ 2 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի հաշվապահ, հանձնաժողովի անդամ,

4) Ա․ Նավասարդյան - «Սիսիան համայնքի թիվ 4 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի տնտեսվար, հանձնաժողովի անդամ,

5) Ա. Զաքարյան - «Սիսիան համայնքի թիվ 1 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի տնտեսվար, հանձնաժողովի անդամ: 

2. Գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել ֆինանսատնտեսական բաժնի գլխավոր մասնագետ, Ա․ Հակոբյան։

3. Գնահատող հանձնաժողովի առաջին նիստը հրավիրել 2025 թվականի նոյեմբերի 19-ին, ժամը 15:00-ին:

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am, sisian.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner