Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ և 8-րդ մասերով, «Սիսիան» բարեգործական հիմնադրամի կանոնադրության 32-րդ կետով, 39-րդ կետի 7-րդ ենթակետով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը.
Սիսիան համայնքի ավագանին որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի «Սիսիան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը՝
1) Հովսեփ Առաքելյան - Սիսիան համայնքի ղեկավար, խորհրդի նախագահ,
2) Անիկ Գրիգորյան - Սիսիան համայնքի ավագնու անդամ, խորհրդի անդամ,
3) Հրաչյա Դանիելյան - Սիսիան համայնքի ավագանու անդամ, խորհրդի անդամ,
4) Տիգրան Համբարձումյան - Սիսիան համայնքի ավագանու անդամ, խորհրդի անդամ,
5) Արկադի Հովհաննիսյան - «ԳԱՀ Փարթներս» ՍՊԸ գլխավոր իրավախորհրդատու փաստաբան, խորհրդի անդամ:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ղեկավարի հիմնադրած «Սիսիան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» թիվ 18-Ա որոշումը:
3. Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: