Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և նկատի ունենալով աշխատակազմի քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետ, բաժնի պետի պարտականությունները կատարող Համիկ Ստեփանյանի 2024 թվականի դեկտեմբերի 18-ի զեկուցագիրը՝ որոշում եմ.
1․ Անշարժ գույքի սեփականության վկայական ստանալու համար ՀՀ կադաստրի կոմիտե փոխանցել 25000 ՀՀ դրամ գրանցման գումար և ՀՀ ֆինանսների նախարարություն՝ 1000 ՀՀ դրամ պետական տուրք՝ Սիսիան քաղաքի Որոտան փողոց 4/9 հասցեում գտնվող 0․00513հա (ծածկ՝ 09-006-0249-0001) հողամասի համար։
2. Հանձնարարել աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնին՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։