Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրության 8-րդ կետի 4-րդ ենթակետը, 9-րդ կետի 4-րդ ենթակետի «գ» մասը և նկատի ունենալով Սիսիանի համայնքի ք. Սիսիան, Շահումյան փ. 72շ. բն 36 հասցեի բնակիչ Արփինե Լյովայի Մնացականյանի դիմումն ու Սիսիան համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի ապրիլի 21-ի եզրակացությունը`որոշում եմ.
1. Թույլատրել Արփինե Լյովայի Մնացականյանին /ծնված 17.08.1992թ., անձնագիր՝ AT0568554, տրված՝ 24.09.2020, 051-ի կողմից կնքելու իր անչափահաս երեխաներ՝ Համեստ Ներսես Մովսեսյանի /ծնված՝ 11.11.2013թ., ծննդյան վկ.՝ ԲԱ333559 , տրված՝ 15.12.2020թ./ և Գոռ Ներսես Մովսեսյանի /ծնված՝ 22.09.2017թ., ծննդյան վկ.՝ ԲԱ333533, տրված՝ 15.12.2020թ./ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով /ժառանգության իրավունք/ պատկանող շարժական գույքի՝ MERCEDES-BENZ մակնիշի E320 տիպարի 36GS747 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վաճառքի կետ կապված գործարքը:
2․ Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արփինե Մնացականյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: