Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ մասի 124-րդ կետով և նկատի ունենալով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ս. Բաղինյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ս. Բաղինյանի դիմումը «Զորաց քարեր հուշարձանի մերձակա տարածքում զբոսաշրջային գոտու կառուցման» համար 2023 թվականի սեպտեմբերի 27-ին տրված թիվ 24 շինարարության թույլտվությամբ սահմանված շինարարության տևողության ժամկետի երկարացման վերաբերյալ և տալ շինարարության թույլտվություն:
2. Աշխատակազմի քաղաքաշինության բաժնին` իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։