Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերն ու նկատի ունենալով Նորայր Հրահատի Հախվերդյանի 2025թ-ի ապրիլի 29-ի դիմումը՝ որոշում եմ․
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Հարավ-Արևմտյան թաղամասում գտնվող անշարժ գույքը` 0.1հա հողամասը (ծածկ.՝ 09-006-0243-0023) հասցեավորել և տրամադրել Հարավ-Արևմտյան թաղամասի 12-րդ փողոց, 6 հողամաս հասցեն:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գույքային իրավունքների պետական գրանցման:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։