Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով ու նկատի ունենալով Գայանե Մինասյանի 2023 թվականի դեկտեմբերի 11-ի դիմումը՝ որոշում եմ.
1. Լուծել Սիսիան համայնքի և Գայանե Մինասյանի միջև 2003 թվականի հունիսի 15-ին կնքված հողամասի վարձակալության պայմանագիրը:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական իրազեկմանը հաջորդող օրվանից։