Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածով․
Սիսիան համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2025 թվականի հուլիսի 24-ի արտահերթ նիստի օրակարգը․
1) Գյուղատնտեսական տեխնիկայի միջոցով մատուցված ծառայությունների դրույքաչափերը սահմանելու մասին․
2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 14-ի թիվ 014-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին.
3) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի «Սիսիան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 15-ի թիվ 18-Ա որոշումն ուժը կորցրած ճամաչելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |