Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի թիվ 1023-Ն որոշմամբ հաստատված կարգը և 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 33․1 և 33․2 կետերը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 57-Ա որոշումն ու նկատի ունենալով Նորվարդ Գրիշայի Գրիգորյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող, Սիսիան համայնք, քաղաք Սիսիան, Որոտան փողոց, թիվ 8/5 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ 0,00248հա հողամասը և նրա վրա ինքնակամ կառուցված 24,8քմ արտաքին մակերեսով ինքնակամ կառուցված ավտոտնակը (ներքին մակերես՝ 22,3քմ), որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք, վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ճանաչել օրինական և 81833 (ութսունմեկ հազար ութ հարյուր երեսուներեք) ՀՀ դրամ արժեքով` (հողամասի արժեք` 24,8x0,00569x330000=46566,96 ՀՀ դրամ, ավտոտնակի արժեք՝ 24,8x0,1422x10000=35265,6) ՀՀ դրամ ուղղակի վաճառքի միջոցով օտարել ինքնակամ շինությունն իրականացրած անձ քաղաքացի Նորվարդ Գրիշայի Գրիգորյանին (անձ.`AX0230942, տրված 25․04․2024թ․, 051-ի կողմից):
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։