Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 606-րդ հոդվածով, 608-րդ հոդվածի 1-ին, 616-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով ու 617-րդ հոդվածով և նկատի ունենալով Գառնիկ Շահենի Հովհաննիսյանի 2021 թվականի հունիսի 2-ի դիմումն ու համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 8 կողմ, - դեմ, - ձեռնպահ
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող՝ Գետաթաղ բնակավայրում գտնվող անշարժ գույքը (վկ. 2560567)՝ 0.10հա հողամասը և վրան կառուցված 16.1քմ մակերեսով շենքը, 15 տարի ժամկետով, վարձակալական հիմունքներով տրամադրել քաղաքացի Գառնիկ Շահենի Հովհաննիսյանին (անձն.՝ AU0202821, տրվ.`17.03.2021թ․, 051-ի կողմից)՝ որպես պահեստ օգտագործելու նպատակով, տարեկան 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ վարձավճարով:
2.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: