Այսօր: Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 123
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 68
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  62-րդ հոդվածով.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի 2023 թվականի հոկտեմբերի 6-ի հերթական նիստի օրակարգը․ 

1.  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 19-ի թիվ 21-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականություն համարվող գույքի (հողամասերի, շենքերի և շինությունների) օտարման 2023 թվականի ծրագիրը հաստատելու մասին: 

3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմում համայնքային ծառայողների պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելավճարի կիրառման կարգը և չափերը հաստատելու մասին:

4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի վարչական սահմաններում պետական կամ համայնքային հողամասերում քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից ինքնակամ կառույցների նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո դրանք ուղղակի վաճառքի միջոցով օտարելու համաձայնություն տալու մասին:

5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Գորայք բնակավայրում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունը փոխելուն հավանություն տալու մասին:

6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից շահագործական հետախուզում կատարելու համար «ԷՆ ԷՌ ԷՄ» փակ բաժնետիրական ընկերությանը սահմանափակ օգտվելու իրավունք /սերվիտուտ/ տրամադրելու մասին: 

7. «ՀԳՆՔ ԳՐՈՒՊ ՍՊԸ » սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը համայնքային հողամասերից սահմանափակ օգտվելու իրավունք /սերվիտուտ/ սահմանելու մասին:

8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շամբ բնակավայրի 1-ին փողոցին աջ կողմից հատող երկար փողոցը անվանելու մասին:

9. Սիսիանի քաղաքապետարանի և Հենրիկ Բարսեղյանի միջև կնքված հողամասի վարձակալության պայմանագրում լրացում կատարելու և հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին:

10. Սիսիան համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների անհատական կազմը հաստատելու մասին:

11. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի հուլիսի 24-ի թիվ 45-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին:

12. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:
13. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Բնունիս բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն անհատույց սեփականության իրավունքով /նվիրատվություն/ Հայաստանի Հանրապետությանն օտարելու մասին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ԻՎԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner