Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածԻ 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրության 8- րդ կետի 4- րդ ենթակետը, 9-րդ կետի 4-րդ ենթակետի «գ» մասը և նկատի ունենալով Սիսիանի համայնքի ք. Սիսիան, Աբովյան փ. տ. 35 հասցեի բնակիչ Համեստ Էդիկի Մանուկյանի դիմումն ու Սիսիանի համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2024 թվականի դեկտեմբերի 09-ի եզրակացությունը` որոշում եմ.
1.Թույլատրել Համեստ Էդիկի Մանուկյանին /ծնված 02.01.1992թ., անձնագիր՝ AL0592049, տրված՝ 23.01.2024, 051-ի կողմից/կնքելու իր անչափահաս երեխաներ՝ Հայկ Արամի Բաբայանի /ծնված՝ 10.08.2018թ., ծննդյան վկ.՝ ԲԱ017031 , տրված՝ 22.08.2018/ և Կարինե Արամի Բաբայանի /ծնված՝ 17.11.2014թ., ծննդյան վկ.՝ ԱԲ338319, տրված՝ 21.11.2014թ./ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով /ժառանգության իրավունք/ պատկանող շարժական գույքի՝ MITSUBISHI PAJERO IO 2.0մակնիշի 35 RP 651 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վաճառքի կետ կապված գործարքը:
2․ Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: