Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածով․
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 24-ի արտահերթ նիստի օրակարգը`
1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության մասին․
2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպչական հարցերի մասին․
3) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։