Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և նկատի ունենալով աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Արմեն Խաչատրյանի 2024 թվականի սեպտեմբերի 27-ի զեկուցագիրը՝ որոշում եմ.
1․ Սեփականության վկայական ստանալու համար ՀՀ կադաստրի կոմիտե փոխանցել 2000 ՀՀ դրամ գրանցման գումար, ինչպես նաև՝ ՀՀ ֆինանսների նախարարություն 1000 ՀՀ դրամ պետական տուրք, Սիսիան համայնքի Բռնակոթ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0,4հա (ծածկ.՝ 09-023-0208-0001) գյուղատնտեսական նշանակության հողամասի համար․
2. Հանձնարարել ֆինանսատնտեսական բաժնին՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։