Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ու նկատի ունենալով անհատ ձեռնարկատեր Արման Դավթյանի հայտը՝ որոշում եմ.
1. Բավարարել Սիսիան քաղաքի Որոտան 1-25/3 հասցեում գործող Ա/Ձ Արման Դավթյանի 2025 թվականի համար ներկայացրած հայտը` ոգելից խմիչքների ու ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն ստանալու մասին։
2. Թույլտվությունը տրամադրել սահմանված տուրքը վճարելուց հետո:
3․ Սույն որոշումը հետադարձ ուժով գործում է սույն թվականի հունվարի 1-ից։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։