Այսօր: Շաբաթ, 8 Նոյեմբերի 2025թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 4
 

Զեկ. ԴԱՎԻԹ ԱՅՎԱԶՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 92-րդ հոդվածի 4-րդ մասով, հաշվի առնելով «Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն» ՍՊԸ-ի 2025 թվականի նոյեմբերի 6-ի գրությունը և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը․

Սիսիան համայնքի ավագանին որոշում է՝

1. «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի իրականացման շրջանակում, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի թիվ 4 ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի շենքին կից այգու հիմնման ծրագրի մեջ որպես գործընկեր ներգրաված, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքին դրամաշնորհային միջոցները ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական համակարգում բացել արտաբյուջետային հաշիվ:

2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող  գործառույթների իրականացումը: 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ԱՅՎԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(275.32 Կբ) Հիմնավորում
(254.02 Կբ) Եզրակացություն
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner