Այսօր: Երեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2025թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 189
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 083-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 սեպտեմբերի 2025 թվականի N 083-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԻՍԻԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ԲՌՆԱԿՈԹ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ,ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ) ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշումն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը․

Սիսիան համայնքի ավագանին որոշում է՝

1.   Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների Ազգային մակարդակով սահմանված գործողությունները հաստատելու մասին» թիվ 610-Լ որոշումն՝ անհրաժեշտ է Սիսիան քաղաքի և Բռնակոթ բնակավայրի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում կատարել փոփոխություն և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական այլ հողատեսքից թվով 3 միավոր հողամասերի, համապատասխանաբար 1․34579հա (ծածկ․՝ 09-006-0335-0001-ից), 16․20431հա (ծածկ․՝ 09-006-0335-0001-ից) և 18․37699հա (ծածկ․՝ 09-023-0201-0001-ից), նպատակային նշանակությունը փոխադրել անտառային հողեր նպատակային նշանակության անտառների գործառնական նշանակության։

2․ Սույն որոշման 1-ին կետով անտառային հողեր նպատակային նշանակության փոխադրված 1․34579հա, 16․20431հա և 18․37699հա հողամասերը անհատույց սեփականության իրավունքով (նվիրաբերություն) օտարել Հայաստանի Հանրապետությանը։

3․ Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական  հրապարակմանը հաջորդող օրվանից։


Կողմ -13

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀՈՎՍԵՓ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԴԱՎԻԹ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՆԻԿ

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՇՈՏ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ԹԱՄՐԱԶՈՎԱ ԲԵԼԼԱ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՀՐԱՉՅԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՅԱԶՈՒԼՅԱՆ ՆԱԽՇՈՒՆ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՍՈՒԼԵՅՄԱՆՅԱՆ ԱՐԱՅԻԿ

ՂԱԶԱՐՅԱՆ ՄԻՇԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(6.77 Մբ)
(199.77 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner