Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքը և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 30-ի թիվ 981-Ն և 2024 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 2081-Ն որոշումներն ու 2025 թվականի նոյեմբերի 14-ի Սիսիան համայնքի ավագանու թիվ 111-Ա որոշումը, որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող, հանրության գերակա շահ ճանաչված հողամասերը առաջարկված փոխհատուցման գումարներով օտարել Հայաստանի Հանրապետությանը:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։