Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և նկատի ունենալով աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Արմեն Խաչատրյանի 2024 թվականի հուլիսի 23-ի և հուլիսի 24-ի զեկուցագրերը՝ որոշում եմ.
1․ Սեփականության վկայական ստանալու համար ՀՀ կադաստրի կոմիտե փոխանցել 2000 ՀՀ դրամ գրանցման գումար և 1000 ՀՀ դրամ պետական տուրք Սիսիան համայնքի Նորավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող 1,15567հա գյուղատնտեսական նշանակության հողամասի համար։
2․ Միասնական տեղեկանք ձեռք բերելու համար ՀՀ կադաստրի կոմիտե փոխանցել 500 ՀՀ դրամ Սիսիան համայնքի Բալաք բնակավայրի վարչական տարածքում գտնվող 2,0174հա (վկ․ N 23052024-09-0056) հողամասի համար։
3. Հանձնարարել ֆինանսատնտեսական բաժնին՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։