Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով ու նկատի ունենալով «ՍՄՍՀ-ԷԱՃԾՁԲ-25/3» ծածկագրով գնումների պատասխանատու ստորաբաժանումների 2025 թվականի փետրվարի 12-ի թիվ 1 արձանագրությունը՝ որոշում եմ.
1.«ՍՄՍՀ-ԷԱՃԾՁԲ-25/3» ծածկագրով գնումներ կատարելու նպատակով ստեղծել գնահատող հանձնաժողով հետևյալ կազմով.
1) Ք․ Ներսիսյան - աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի , սպասարկման և գովազդի բաժնի գլխավոր մասնագետ, հանձնաժողովի նախագահ,
2) Շ. Գևորգյան - աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության և սոցիալական հարցերի բաժնի գլխավոր մասնագետ, հանձնաժողովի անդամ,
3) Ա․ Սաֆրազյան - աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի գլխավոր մասնագետ, հանձնաժողովի անդամ,
4) Ա․ Բաբայան- աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի առաջատար մասնագետ, հանձնաժողովի անդամ,
5) Ե․ Հարությունյան- աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության և սոցիալական հարցերի բաժնի առաջատար մասնագետի ժ/պ, հանձնաժողովի անդամ,
2. Գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել ֆինանսատնտեսական բաժնի գլխավոր մասնագետ Ա․ Հակոբյանին:
3. Գնահատող հանձնաժողովի առաջին նիստը հրավիրել 2025 թվականի փետրվարի 13-ին, ժամը 15:00-ին:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից։